Մեկ հայացքն էլ բավական է հասկանալու համար, թե ինչպիսի գեղեցկություն ու հարմարավետություն են ներառում իրենց մեջ «Դիլիջան» առողջարանային համալիրի սենյակները:
Բոլոր սենյակներն ունեն պատշգամբ` «կանաչ, սպիտակ և դեղին աշխարհին» և լեռներին նայող հիանալի տեսարանով, որտեղ Դուք կարող եք վայելել մեկ բաժակ սուրճ կամ թեյ: Սենյակները համալրված են հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով.
• մինի-բար (ըստ ցանկության )
• լոգարան` իր բոլոր հարմարություններով և վարսահարդարիչով
• տաք և սառը ջրի առկայություն
• կենտրոնական ջեռուցում
• զարդասեղան
• զգեստապահարան
• արբանյակային ալեհավաքի շնորհիվ 21 հեռուստաալիքի առկայություն
• միջազգային զանգեր կատարելու հնարավորություն
• չհրկիզվող պահարան
• լրացուցիչ մահճակալ (պատվերի դեպքում)
• Էլեկտրականություն - 220Վ
Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով` օճառ, շամպուն, մարմնի գել, բամբակե սրբիչներ, հողաթափեր, վարսահարդարիչ: Կիսալյուքս, Լյուքս, Ընտանեկան սենյակներում , ինչպես նաև VIP սենյակներում կան նաև լոգարանային խալաթներ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |